Հանդիպում՝ համայնքի գործատուների հետ

Հանդիպում՝ համայնքի գործատուների հետ

  • 29/05/2023
  • 480

Մայիսի 29-ին, Միասնական սոցիալական ծառայության Գորիսի  տարածքային կենտրոնի եւ Գորիսի պետական քոլեջի կարիերայի կենտրոնի համագործակցության  արդյունքում, տեղի ունեցավ հանդիպում՝ համայնքի  շահագրգիռ գործատուների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը, ուսումնական մասի փոխտնօրենը, որակի ապահովման եւ կարիերայի կենտրոնի  պատասխանատուները, քոլեջի ավարտական կուրսի ուսանողները, ինչպես եւ ՄԿՈՒ ոլորտի ներկայացուցիչներ:

Քոլեջի տնօրենը ողջունեց հանդիպման ձեւաչափը, եւ մասնավորապես նշեց, որ Գորիսի պետական քոլեջն իր ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու համար մշտապես կարեւորել է գործատուների հետ համագործակցության ընդլայնումը, ինչն արձանագրված է նաեւ քոլեջի զարգացման ծրագրում:

Հանդիպման նպատակն էր  իրազեկել աշխատաշուկայի արդի կարիքների մասին,  քննարկման միջոցով վեր հանել գործատուների պահանջներն  ու սպասելիքները եւ անհրաժեշտության դեպքում դրանք արտացոլել ՄԿԾ-ում: