Հանդիպում ծնողների հետ
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԳՊՔ-ի տնօրեն Կարեն Լազարյանը հանդիպում ունեցավ 1-ին կուրսերի ուսանողների ծնողների հետ:
Հանդիպման նպատակն էր ծնողներին ներկայացնել քոլեջում իրականացվող ուսումնական գործընթացները, ներքին կարգապահական կանոնները եւ կրթօջախին առնչվող մի շարք հարցեր: Տնօրենը մասնավորապես կարեւորեց քոլեջ-ծնող համագործակցությունը, նշելով որ ծնողների հետ հանդիպումները լինելու են պարբերաբար:
Տնօրենը լսեց ծնողների կարծիքներն ու առաջարկությունները,եւ պատասախանեց նրանց հետաքրքրող հարցերին