Հանուն կանանց առողջության ասոցիացիայի մանկաբարձը՝ ԳՊՔ-ում
Փետրվարի 23-ին Գորիսի պետական քոլեջ է այցելել Actions Santé Femmes (Հանուն կանանց առողջության) ասոցիացիայի մանկաբարձ Մանուելա Գրանիզո-Մարտինեզը:
Մանկաբարձը «Քույրական գործ» մասնագիտության ուսանողների համար իրականացրեց ինտերակտիվ դաս: Թեման ծննդաբերության, նորածնի խնամքի մասին էր:
Գորիսի պետական քոլեջը շնորհակալություն է հայտնում բանախոսին հետաքրքիր տեղեկություններ տրամադրելու եւ Կարմեն Ափունցին՝ թարգմանության համար: