«Հանուն կանանց առողջության» ասոցիացիայի մասնագետների հերթական դասախոսությունը՝ ԳՊՔ-ում
Մարտի 22-ին Գորիսի պետական քոլեջ էին այցելել Actions Santé Femmes (Հանուն կանանց առողջության) ասոցիացիայի գինեկոլոգ Սաուսան Հադհումը եւ մանկաբարձուհի Ֆրանսուազ Լեկուենտրը:
Կազմակերպության կողմից նման այցերը պարբերական բնույթ են կրում, որոնք նպատակ ունեն իրենց վերապատրաստումներով, փորձի փոխանակումներով նպաստել ԳՊՔ-ի «Քույրական գործ» մասնագիտության ուսանողների կարողությունների զարգացմանը:
Դասախոսության թեման անպտղության եւ բուժման մեթոդների մասին էր: Բանախոսները համապարփակ տեղեկատվություն փոխանցեցին թեմայի վերաբերյալ: Անդրադարձ կատարեցին կանանց եւ տղամարդկանց մոտ անպտղության բուժումների, պտղաբերության հետազոտությունների, ինչպես եւ դեղորայքային բուժման տարբերակներին:
Դասախոսներն ու ուսանողները ակտիվ մասնակցեցին քննարկմանը՝ իրենց հուզող հարցերն ուղղելով բանախոսներին:
Գորիսի պետական քոլեջը շնորհակալություն է հայտնում բանախոսներին եւ Լիլիա Շալունցին՝ համագործակցության համար: