Հայաստանի Երիտասարդ Ուսանող- Խոհարարի Մրցույթ 2024
Հայաստանի Խոհարարների ասոցիացիայի կողմից կազմակերպված «Հայաստանի Երիտասարդ Ուսանող- Խոհարարի Մրցույթ 2024»- ի մրցույթին էր մասնակցել նաև ԳՊՔ-ի «Խոհարարական» բաժնի վարպետ Գայանե Վարդանյանը և ուսանող Տարոն Հայրապետյանը։Մրցույթին մասնակցելը ոչ միայն տվեց փորձառություն ,այլև ընդլայնվեցին մասնագիտական շփման շրջանակները։
Մրցույթի անցկացման չափանիշները համապատասխանեցված են Worldskills International մրցույթի ձևաչափին:
Պայքարը թեժ էր, մասնակիցները՝ համառ:
Մասնակցության համար հավաստագրի արժանացավ Գորիսի պետական քոլեջը.
«Տրվում է Գորիսի պետական քոլեջին՝ 2024 թվականի Հայաստանի երիտասարդ խոհարարների մրցույթին անգնահատելի ներդրման և մասնակցության համար: Ձեր շարունակական աջակցությունը մեր ապագա սերունդներին կրթելու գործում նշանակալի է, և մենք շնորհակալ ենք:»
Գորիսի պետական քոլեջը շնորհակալություն է հայտնում Armenian Chefs Association-ի նախագահ պարոն Արբի Ղարախանիին և ողջ անձնակազմին ոչ միայն մրցույթը բարձրակարգ ձևով կազմակերպելու և անցկացնելու,այլ նաև մեր մասնակցությունը կարևորելու համար։