ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձը Գորիսի պետական քոլեջում

ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձը Գորիսի պետական քոլեջում

  • 14/10/2025
  • 8

 

 

Սեպտեմբերի 22-ին Գորիսի պետական քոլեջում կայացավ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը։

Միջոցառման շրջանակում հնչեցին ՀՀ անկախության ճանապարհը ներկայացնող պատմական անդրադարձներ, հայրենասիրական ելույթներ և շնորհավորանքներ։ Մշակութային ծրագրի ընթացքում ներկայացվեցին ազգային երգ ու պար, գեղարվեստական կատարումներ։

Այս տոնական օրը հանդիսանում է ոչ միայն հպարտության առիթ, այլև՝ արժևորման և պատասխանատվության խորհրդանիշ։ Անկախությունը մեր ժողովրդի դարավոր պայքարի արդյունքն է, որի պահպանման և զարգացման գործում յուրաքանչյուրիս դերն անուրանալի է։

Մասնակիցները իրենց ելույթներով փոխանցեցին անկախության գաղափարը՝ որպես ոգի, արժեք և պատասխանատվություն։ Տոնական օրը ավարտվեց մեկ միասնական ուղերձով՝

«Անկախությունը նվաճվում է համախմբվածությամբ և պահպանվում գիտելիքով, սիրով ու պատասխանատվությամբ»։

 Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը։ Թող խաղաղությունը, զարգացումն ու կայունությունը լինեն մեր երկրի ուղեկիցը։