Ի գիտություն ԳՊՔ-ի ուսանողների
2024 թվականին լրանում է Պարույր Սևակի 100-ամյակը և հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Պարույր Սևակի տուն-թանգարանը համատեղ հայտարարել են «Եղիցի լույս. Սևակ-100» խորագիրը կրող մրցույթ՝ դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների համար:
Մրցույթը կանցկացվի 2024 թ. հունվարի 15-21-ը ներառյալ:
Մրցույթի պայմաններն ու կանոններն են.
հունվարի 15-ից 21-ը ներառյալ՝ ժամը 20:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/minESCSarm) կհրապարակվեն Պարույր Սևակի կենսագրությանը, ստեղծագործական կյանքին վերաբերող տարաբնույթ հարցեր,
այն սովորողը, որն առաջինը մեկնաբանությունների հատվածում կտեղադրի օրվա հարցի ճիշտ պատասխանը, կհամարվի հաղթող,
պատասխանը պետք է գրել հայատառ,
պետք է գրել ֆեյսբուքյան անձնական էջից,
արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման,
հրապարակված պատասխանում պետք է գրել նաև անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն,
նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող պատասխանները չեն դիտարկվելու:
Մրցույթը կամփոփվի բանաստեղծի ծննդյան օրը՝ հունվարի 24-ին:
Հաղթողները կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Պարույր Սևակի տուն-թանգարանի խրախուսական նվերներով:
Սիրելի՛ ուսանող, եղի՛ր ակտիվ: