Ինտեգրված դաս «Թթվածին» թեմայով
Այսօր «Քիմիա» առարկայի դասախոս Ալիսա Սիմոնյանն ու «Կենսաբանություն» առարկայի դասախոս Մարգարիտա Զադայանը «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության 1-ին կուրսում անցկացրեցին ինտեգրված դաս «Թթվածին» թեմայով։
Ինտեգրված դասի նպատակն էր ուսանողներին սովորեցնել թթվածնի ֆիզիկական եւ քիմիական հատկությունները, ինչպես եւ նրա նշանակությունը բնության մեջ ու մարդու կյանքում։
Դասի ընթացքում կատարվեցին փորձեր, ստեղծեցին միջառարկայական կապեր, հետաքրքիր ու ժամանակակից մեթոդներով ուսանողները կատարեցին հետազոտական աշխատանք։