Ինտելեկտուալ խաղ-մրցույթ Գորիսի պետական քոլեջում
Այսօր ԳՊՔ-ի ինֆորմատիկայի դասախոս Օլյա Ղուլյանի, կազմակերպիչ Օվսաննա Մաշուրյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ:
Խաղին մասնակցում էին չորս թիմ, որոնցից յուրաքանչյուրը հանդես եկավ իր կարգախոսով:
Ինտելեկտուալ խաղ-մրցույթի նպատակն էր ուսանողների մոտ զարգացնել տրամաբանական մտածողությունը, բացահայտել նրանց ունակությունները տաբեր ոլորտներում, ինչպես եւ նպաստել նոր գիտելիքների ձեռքբերմանը:
Հաղորդավարը քոլեջի շրջանավարտ Շողեր Հայրապետյանն էր, ով իր վառ եւ բանիմաց կերպարով խաղն ավելի հետաքրքիր դարձրեց:
Կազմակերպիչները մրցույթն ավարտեցին հումորային խաղերով, որն ոգեւորեց ոչ միայն ուսանողներին, այլ նաեւ ներկաներին:
Խաղի արդյունքները հետեւյալն են՝ «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում»՝ 49 միավոր, «Խոհարարական գործ»՝ 62 միավոր, «Քույրական գործ»՝ 71 միավոր եւ «Համակարգիչների շահագործում»՝ 45 միավոր:
Բարձր միավորներ վաստակած «Քույրական գործ» մասնագիտության թիմը արժանացավ պատվոգրի:
Խաղի ավարտին ուսանողները ցանկություն հայտնեցին, որ այսօրինակ միջոցառումները լինեն շարունակական, քանզի այն հնարավորություն է ընձեռում իրենց առօրյան դարձնել առավել հագեցված ու բովանդակալից: