Ինտելեկտուալ խաղ-մրցույթ ԳՊՔ-ում

Ինտելեկտուալ խաղ-մրցույթ ԳՊՔ-ում

  • 14/03/2024
  • 224

Այսօր ԳՊՔ-ում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որը նախաձեռնել էին ԳՊՔ-ի ինֆորմատիկայի դասախոս Օլյա Ղուլյանը եւ կազմակերպիչ Օվսաննա Մաշուրյանը:

Մրցույթին մասնակցում էին չորս թիմ՝ «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» 1-ին, (կարգախոս «Հաղթական գաղտնիք»), 2-րդ (կարգախոս «Վերջնախաղ»), «Քույրական գործ» 1-ին (կարգախոս «Արցախ») եւ «Դեղագործություն» 1-ին կուրսերի (կարգախոս «Անփոխարինելիները») ուսանողները:

Մրցույթն իրականացվել է երկու փուլով՝ ինտելեկտուալ եւ ժամանցային:

Արդյունքներն ամփոփելուց հետո հաղթող թիմ է ճանաչվել «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» 2-րդ կուրսի ուսանողներն, ովքեր արժանցան պատվոգրի:

Նշենք, որ ԳՊՔ-ում ավանդույթ է դարձել ինտելեկտուալ խաղի կազմակերպումը, որը հնարավորություն է ընձեռում մեր ուսանողներին իրենց առօրյան դարձնել առավել բազմաբովանդակ: