«Կանայք Ակսել Բակունցի կյանքում» թեմայով բանախոսություն
Ապրիլի 4֊ին Գորիսի պետական քոլեջում "Կանայք Ակսել Բակունցի կյանքում" թեմայով հանրային բանախոսությամբ հանդես եկավ գրականագետ, բ.գ.թ., դոցենտ, ԳՊՔ որակի ապահովման պատասխանատու Թեհմինա Մարությանը։ Նա անդրադարձավ գրողի կյանքի այն սրտահույզ ու գեղեցիկ էջերին, որոնք կապվում են պատանեկան սիրո Թագուհի Սաֆրազբեկյանի, մեծահամբավ նկարչուհի Մարիամ Ասլամազյանի, Ժենյա Գյուզալյանի,կնոջ Վարվառա Չիվիջյանի և մի քանի այլ նվիրական անունների հետ,որոնք ուղեկցել են Բակունցին կարճատև կյանքի որևէ շրջանում,կերպարային ու պատկերային հարուստ գունագծերով հյուսվել ստեղծագործական աշխարհին։
Ներկաները հետաքրքրությամբ ունկնդրեցին Բակունցի հոգեկան֊ներաշխարհային կյանքի հետաքրքրական էջերը բացահայտող բանախոսությունը, որն ուղեկցվեց ցուցադրությամբ, հետաքրքիր հարցադրումներով, ելույթներով։
Վերջում Թ.Մարությանը իր հեղինակած "Գրականագիտական ուսումնասիրություններ"գիրքը նվիրեց քոլեջի գրադարանին։
Հանրային նման բանախոսությունները, գիտական սեմինարները քոլեջում կկրեն շարունակական բնույթ` ամրացնելով գիտակրթական և մշակութային կապերը։