Կարեն Լազարյանի ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ
Հարգելի՛ մանկավարժներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:
Օրը պատեհ առիթ է եւս մեկ անգամ մեծարանքի ու երախտագիտության խոսքեր հղելու ձեզ եւ խոնարհվելու բոլորիդ առջեւ:
Կրթության ոլորտի հարգելի՛ մշակներ
Կարեւոր եւ անգնահատելի է ձեր առաքելությունն աճող սերնդի կրթության եւ դաստիարակության գործում, քանզի չկա ավելի պատվաբեր աշխատանք, քան ուսուցչի կոչումը, քան լույսի սերմնացան լինելը:
Հայ ժողովուրդը դարեր շարունակ բազմաթիվ փորձությունների դիմակայել է նաեւ Ուսուցչի շնորհիվ, որի ջանքն ու նվիրումը հավասարազոր են եղել զենքի ուժին:
Համոզված ենք՝ ձեզանից յուրաքանչյուրը մեր նախնիների գործի շարունակողն է ու նրանց արժանապատիվ վարքի կրողը: Ասել է թե՝ դժվարությունների եւ փորձությունների մեջ հայտնված մեր հայրենիքի փրկությունը նաեւ ձեր ձեռքերում է:
Այո, կրթությունն է այն զենքը, որի միջոցով մեր երկիրը կդիմակայի ներկայիս մարտահրավերներին ու սպառնալիքներին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ՝ լուսավոր այս տոնի կապակցությամբ ու մաղթում առողջություն, բարօրություն, ընտանեկան երջանկություն եւ ստեղծագործական հաջողություններ: