«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները մասնակցեցին երկօրյա դասընթացի

«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները մասնակցեցին երկօրյա դասընթացի

  • 30/10/2023
  • 322

ԳՊՔ-ի «Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները  hոկտեմբերի 29-ին եւ 30-ին վարպետ Գայանե Վարդանյանի գլխավորությամբ՝ Գորիսում մասնակցեցին Սյունիքի մարզի հանրային սննդի օբյեկտների համար նախատեսված երկօրյա դասընթացին:

Վերապատրաստման նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել ազգային խոհանոցի պատմությանը եւ Սյունյաց խոհանոցի յուրահատկություններին:

Դասընթացը վարել  է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Նշենք, որ դասընթացն իրականացվել  է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի «Պետական աջակցություն զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների գործունեության ապահովման» ծրագրի «Գորիսյան խոհանոց» միջոցառման շրջանակներում, որը կազմակերպվել է Սյունիքի տարածքային զբոսաշրջության կառավարման գրասենյակի կողմից: