«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները իրականացրին գործնական աշխատանք՝ նախուտեստներ թեմայով

«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները իրականացրին գործնական աշխատանք՝ նախուտեստներ թեմայով

  • 20/04/2023
  • 632

«Խոհարարական գործ» մասնագիտության վարպետ Գայանե Վարդանյանը «Կերակրատեսակների պատրաստում եւ ձեւավորում նախուտեստ» մոդուլի արդյունքն ամփոփեց և գնահատումն իրականացրեց  գործնական առաջադրանքի հիման վրա։ Ուսանողները լավաշով եւ տարբեր տեսակի կանաչիներով պատրաստեցին ռուլետ։ Խոսեցին ձեւավորման նշանակության, սպասքի ընտրության, նախուտեստների մատուցման ջերմաստիճանի եւ պատրաստման սահմանված ժամանակի մասին։

Նշենք, որ մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձեւավորել կերակրատեսակների պատրաստման, ձեւավորման կարողություններ, որի միջոցով  ուսանողը կկարողանա  հանրային սննդի հաստատություններում ճշգրիտ պատրաստել նախուտեստներ՝ ըստ պատվերների, պատրաստման տեխնոլոգիական ընթացքի եւ համապատասխան ձեւավորմամբ։