«Լուսանկարչության հմտություններ» թեմայով ցուցահանդես Գորիսի պետական քոլեջում
Գորիսի պետական քոլեջում տեղի է ունեցել «Համայնքը՝ լուսանկարիչների աչքերով» ծրագրի շրջանակում իրականացված «Լուսանկարչության հմտություններ» թեմայով դասընթացի մասնակիցների արված պրոֆեսիոնալ լուսանկարներով ցուցահանդես, որի նպատակն էր ներկայացնել դասընթացի մասնակիցների ձեռքբերումներն ու ստեղծագործությունները, որոնք արտացոլում են իրենց տիրապետած տեխնիկական և ստեղծագործական հմտությունները լուսանկարչության ոլորտում, ինչպես նաև դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները և մասնակիցների վարպետության մակարդակի առաջընթացը։Դասընթացին մասնակցել են Գորիս, Խնձորեսկ, Որոտան և Վերիշեն բնակավայրերից 18 երիտասարդ։
Ցուցահանդեսում ներկայացված էին տարբեր ժանրերեով լուսանկարներ՝ պորտրետներ, բնանկարներ, մոդելային,պատմողական լուսանկարչություն և այլն, որոնք ցուցադրում են մասնակիցների ստեղծագործական ներուժը և նորարարական մոտեցումները, համայնքի խնդիրները լուսանկարելու միջոցով արտահայտելու հմտությունները։
Յուրաքանչյուր լուսնակար ցուցադրելիս մասնակիցները շեշտել են իրենց յուրահատուկ ոճը, գաղափարները և զգացմունքները, ներկայացրել լուսանկարչության հնարավորությունները որպես արվեստի ձև և հաղորդակցման միջոց։
Ցուցահանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի հանրային կապերի մասնագետ Հ․ Մինասյանը։ Նա խոսեց ցուցահանդեսի կարևորության և լուսանկարչության դերի մասին Գորիս համայնքում, ընդգծելով, որ նման միջոցառումները նպաստում են տեղական արվեստի և ստեղծագործական ջանքերի զարգացմանը։ Մինասյանը շեշտեց, որ լուսանկարչությունը ոչ միայն տեխնիկական ունակություն է, այլև ուժեղ հաղորդակցման միջոց, որը թույլ է տալիս արտահայտել հույզեր և գաղափարներ։ Նա նաև իր բարեմաղթանքներն ու հույսը հայտնեց, որ այդպիսի ծրագրերը շարունակական կլինեն՝ խթանելով լուսանկարչության զարգացմանը Գորիս համայնքում։
Ցուցահանդեսի վերջում դասընթացի մասնակիցներին տրվեցին ծրագրի մասնակցության վկայականներ, վերջիններս էլ իրենց խորին շնորհակալությունն հայտնեցին «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ին, դասընթացավարին, նախաձեռնող խմբի անդամներին։
«Համայնքը՝ լուսանկարիչների աչքերով» ծրագիրն իրականացվում է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում
__________________
Սույն ցուցահանդեսը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում նախաձեռնող խումբը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։