ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

  • 10/07/2024
  • 83

 

Այսօր Գորիսի պետական քոլեջում տնօրեն Կարեն Լազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ մանկավարժական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին 2023-2024 ուսումնական տարվա ամփոփիչ գործընթացներին վերաբերող հարցեր։ Ուսումնական գծով փոխտնօրեն Դ․Ջուլհակյանը ներկայացրեց 2-րդ կիսամյակի քննաշրջանի, պրակտիկաների, ինչպես նաև պետական ամփոփիչ քննությունների արդյունարար պատկերը։

 Տնօրեն Կ․Լազարյանը, ամփոփելով ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքները, խոսեց 2024թ․ ընդունելության նախապատրաստական աշխատանքների մասին և տվեց հանձնարարականներ։ Նա կոլեկտիվին ներկայացրեց նաև քոլեջում որակի ապահովման գործընթացները համակարգող նոր աշխատակցին՝ բ․գ․թ․, դոցենտ Թեհմինա Մարությանին և շնորհակալություն հայտնեց նրան համագործակցության առաջարկը ընդունելու համար։