Մարդու թրաֆիքինգի եւ շահագործման մասին իրազեկիչ բաց դաս

Մարդու թրաֆիքինգի եւ շահագործման մասին իրազեկիչ բաց դաս

  • 10/03/2023
  • 74

«Իրավունքի հիմունքներ» առարկայի դասախոս Շուշան Ակլունցը այսօր՝ մարտի 10-ին, իրականացրեց դաս-քննարկում թրաֆիքինգ թեմայով:

«Ով իրազեկված է, նա պաշտպանված է» խորագիրը կրող դասի ընթացքում միջոցառման մասնակից ուսանողները համապարփակ տեղեկատվություն ներկայացրին թրաֆիքինգ հասկացության ու մարդկանց շահագործման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների մասին:

Անդրադարձ կատարվեց նաեւ «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի միջոցների մասին» Եվրոպական կոնվեցիայի դրույթներին, ինչպես եւ այլ նորմատիվ ակտերի: Այնուհետեւ դասախոսներին եւ ուսանողներին բաժանվեցին թրաֆիքինգի մասին իրազեկման թռուցիկներ:

Չնայած միջազգային հանրության միավորված ջանքերին, այնուամենայնիվ, մարդու թրաֆիքինգ եւ շահագործում երեւույթը դեռեւս առկա է: Ուստի, ողջունելի է նման իրազեկիչ միջոցառումների կազմակերպումը նաեւ քոլեջի սովորողների միջավայրում: