Մասնագիտական կողմնորոշման նպատակով Գորիսի պետական քոլեջ այցելեցին Շինուհայրի միջնակարգ դպրոցի աշակերտները
Մարտի 30-ին մասնագիտական կողմնորոշման նպատակով Գորիսի պետական քոլեջ այցելեցին Շինուհայրի միջնակարգ դպրոցի աշակերտները։ Նրանց ուղեկցում էին դպրոցի տնօրեն Ժաննա Բարսեղյանը, մասնագիտական կողմնորոշման խմբակի ղեկավար Ամալյա Գալստյանը եւ ֆիզիկայի ուսուցչուհի Վերժինե Գեւորգյանը։ Այցը կազմակերպվել է ԳՊՔ-ի կարիերայի պատասխանատու Լ․ Բեգլարյանի եւ Շինուհայրի միջն․ դպրոցի տնօրեն Ժ․ Բարսեղյանի նախաձեռնությամբ։
Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան քոլեջում ներդրված մասնագիտություններին, իրականացվող կրթական ծրագրերին, շրջայց կատարեցին քոլեջի մասնագիտական կաբինետներում։
Հանդիպման ավարտին ուսուցիչներն ու աշակերտները իրենց շնորհակալությունը հայտնեցին եւ կարեւորեցին նման այցելությունների դերը։