Մասնագիտական կողմնորոշման շրջանակում ԳՊՔ այցելեցին Գորիսի թիվ 2 դպրոցի աշակերտները

Մասնագիտական կողմնորոշման շրջանակում ԳՊՔ այցելեցին Գորիսի թիվ 2 դպրոցի աշակերտները

  • 19/12/2022
  • 86

Աշակերտներին ուղեկցում էր Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի ուսումնական մասի փոխտնօրեն, մասնագիտական կողմնորոշման խմբակի ղեկավար Օլյա Ալեքսանյանը, ում առաքելությունն է ուղղորդել եւ աջակցել աշակերտներին՝ ապագա մասնագիտության ընտրության հարցում: Նշենք, որ խմբակավարի պատշաճ աշխատանքի շնորհիվ աշակերտները հիմնականում տեղյակ էին քոլեջի կրթական ծրագրերից. դպրոցականները քոլեջի մասին գիտեին նաեւ ֆեյսբուքյան էջից, ինչը, բնականաբար, ողջունելի էր:

Քոլեջի կարիերայի պատասխանատու Լիլիթ Բեգլարյանը աշակերտներին ներկայացրեց քոլեջի կրթական ծրագրերը, կրթօջախում սովորելու առավելություններն ու հեռանկարները: Ներկայացրեց նաեւ քոլեջի շրջանավարտների մասին, որոնց մի մասը շարունակում են իրենց ուսումը հանրապետության տարբեր բուհերում, իսկ նրանցից շատերը դարձել են փորձառու մասնագետներ:

Ուսանողական առօրյայի մասին ներկայացրեց քոլեջի ուսխորհրդի նախագահ Արարատ Աբրահամյանը, ով հատկապես առանձնացրեց քոլեջի ուսանողակենտրոն քաղաքականությունը:

Այնուհետեւ կարիերայի պատասխանատուն աշակերտներին ուղեկցեց քոլեջի նորաստեղծ ռազմագիտության կաբինետ, համակարգչային լսարաններ, գրադարան, արհեստանոց, լաբորատորիաններ եւ այլն: Իսկ քիմիայի դասախոս Ալիսա Սիմոնյանը դպրոցականների համար իրականացրեց հետաքրքիր փորձեր:

ԳՊՔ-ն ողջունում է դպրոցներում մասնագիտական կենտրոններ ներդնելու որոշումը, որը, վստահաբար, անկյունքարային է աշակերտի մասնագիտական կողմնորոշման համար եւ արդյունավետ համագործակցության երաշխիք է հանդիսանում քոլեջ-դպրոց հարաբերություններում։