Մասնագիտական կողմնորոշման շրջանակում ԳՊՔ այցելեցին Հարթաշենի միջնակարգ դպրոցի աշակերտները
Գորիսի պետական քոլեջը շարունակում է համագործակցել համայնքի հանրակրթական դպրոցների հետ։ Քոլեջի կարիերայի պատասխանատու Լիլիթ Բեգլարյանի նախաձեռնությամբ, քոլեջ էին այցելել Հարթաշենի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները։
Աշակերտներին ուղեկցում էին դպրոցի ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Գայանե Հայրապետյանը եւ դասղեկ Նելլի Մարությանը։
Դպրոցականներին ներկայացվեց քոլեջի պատմությունն ու գործունեությունը, կրթական ծրագրերն, այնուհետեւ դպրոցականները շրջայց կատարեցին կրթօջախի տարեգրության սրահում, գրադարանում, լսարաններում եւ առարկայական կաբինետներում։
Հանդիպման ավարտին աշակերտները կիսվեցին իրենց տպավորություններով եւ կարեւորեցին նմանօրինակ այցելությունների դերը՝ ապագա մասնագիտության ընտրության հարցում ։