Մայիսի 15-ը Կլիմայի փոփոխության միջազգային օրն է
Մարդկության ապագայով մտահոգվող յուրաքանչյուր անհատ, համայքի անդամ, դասավանդող իր դերն ունի կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացման գործում։ Հիմնախնդիրը սպառնում է բոլորին, հետեւաբար հասարակության բոլոր անդամները պետք է ակտիվորեն մասնակցեն խնդիրների բարձրացման եւ իրազեկման աշխատանքներին։
Կլիմայի փոփոխության խնդիրների մասին կներկայացնեն Գորիսի պետական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության ուսանողներ Ռուզաննա Մկրտչյանը եւ Արփի Աբալյանը:
Տեսանյութի հեղինակ՝ «Բնագիտական եւ էկոլոգիական պատկերացումների ձեւավորում» մոդուլի դասախոս Լիաննա Գեւորգյան: