Միջոցառում-դաս՝ «Գրերի գյուտից մինչեւ մեր օրերը» թեմայով
Մայիսի 6-ին ԳՊՔ-ի «Հայոց լեզու» առարկայի դասախոս Աննա Ալավերդյանը «Քույրական գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողների հետ իրականացրեց տեղեկատվական բնույթի միջոցառում-դաս՝ նվիրված գրերի ստեղծմանն ու պահպանմանը։
Նպատակն էր ՝ սովորողների մոտ ձևավորել սեր դեպի մայրենի լեզուն՝ մաշտոցյան գրից մինչև մեր օրեր, հաղորդակցվելիս առավելապես պահպանել լեզվի անաղարտությունը ՝ զերծ մնալով օտարաբանություններից և մշտապես օգտվել մայրենի լեզվից ավանդված արժեքներից։