Միջոցառում «Noёl en France» (Սուրբ Ծնունդը Ֆրանսիայում) խորագրով
Դեկտեմբերի 25-ին Գորիսի պետական քոլեջի «Ֆրանսերեն» առարկայի դասախոս Բելա Վարդանյանը «Քույրական գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների հետ կազմակերպեց ճանաչողական միջոցառում «Noёl en France» (Սուրբ Ծնունդը Ֆրանսիայում) խորագրով։ Միջոցառման նպատակն էր սովորողների մոտ սեփական երկրի և ուսումնասիրվող լեզվի երկրի սովորույթների, ավանդույթների, մշակույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրության և հարգանքի ձևավորումը:
Օտար լեզուն ամրոց է, որը պետք է գրավել բոլոր կողմերից և միաժամանակ՝ կարդալով, լսելով, ֆիլմեր դիտելով, շփվելով, հանդիպումներ և միջոցառումներ կազմակերպելով։ Նմանատիպ միջոցառումները նաև ոգեշնչում են սովորողներին և դրական կապ ստեղծում ուսանողների և քոլեջի միջև:
Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին ամանորյա հրաշքը, որը տարբեր է և ամեն մեկի մոտ յուրովի տպավորություններ կամ հիշողություններ է ստեղծում, և այդ ամանորյա հրաշքը իրականություն է, իսկ հրաշքի ստեղծողները մենք ենք: Հավատա՛նք հրաշքների։ Հրաշքը հրաշք տեսնելու սպասումն է։
Que la magie de Noël nous apporte la joie et le Bonheur!
Թող Սուրբ ծննդյան հրաշքը Մեզ ուրախություն և երջանկություն բերի:
Բելա Վարդանյան