«Միկրոօրգանիզմների դերը մարդու կյանքում» թեմայով բաց դաս
Գորիսի պետական քոլեջի «Մանրէաբանության հիմունքներ» մոդուլի դասախոս Մարգարիտա Զադայանը «Քույրական գործ» մասնագիտության ուսանողների հետ իրականացրեց բաց դաս՝ «Միկրոօրգանիզմների դերը մարդու կյանքում» թեմայով:
Դասի նպատակն էր ուսանողների մոտ ձևավորել միկրոօրգանիզմների դասակարգման, մարդու կյանքում նրանց դերի, վարակների տարածման, կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ և կարողություններ:
Ուսանողները ներկայացրին մի շարք հետաքրքիր և զարմանալի փաստեր վիրուսների ու բակտերիաների բնակության վայրի, միկրոօրգանիզմների առավելությունների մասին:Կատարեցին մի շարք մանրէաբանական հետազոտություններ: