«Նախադպրոցական կրթություն» մասնագիտության հեռակա բաժնի ուսանողները այցելեցին «Ժասմին» խնամիքի և զարգացման կենտրոն։
Հունիսի 11-ին, Գորիսի պետական քոլեջի Կարիերայի պատասխանատու Լ․ Բեգլարյանի նախաձեռնությամբ քոլեջի «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության հեռակա բաժնի 3-րդ կուրսի ուսանողները այցելեցին «Ժասմին» խնամիքի և զարգացման կենտրոն։
Ուսանողները ծանոթացան կենտրոնի գործունեությանը, մասնագիտական նրբություններին, ներկա գտնվեցին «Պար և ռիթմիկա» պարապմունքին և ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։