«Նախադպրոցական կրություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհու դաս-պարապմունքը նախակրթարանում

«Նախադպրոցական կրություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհու դաս-պարապմունքը նախակրթարանում

  • 13/12/2023
  • 227

ԳՊՔ-ի «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության ուսանողներն իրենց պրակտիկան եւ գործնական պարապմունքներն անց են կացնում նաեւ Գորիսի թիվ 2 ՆՈՒՀ-ում:

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Թեհմինե Բեգլարյանը նախակրթարանում իրականացրեց դաս-պարապմունք՝ «Ձմեռային օրացույց» խորագրով:

Դասին ներկա էին նախադպրոցական հաստատության տնօրեն Ժասմեն Խաչատրյանը, մեթոդիստ Նարա Մելքումյանը, դաստիարակ Աննա Շալունցը:

Իրենց մասնակցությունն ունեցան նաեւ քոլեջի որակի ապահովման պատասխանատու Աննա Ալեքսանյանը, պրակտիկայի վարիչ Մերի Հակոբյանը եւ պրակտիկայի ղեկավար Սոնա Վարդազարյանը:

Դասի նպատակն էր միջին խմբի երեխաներին ուսուցանել ձմռան ամիսներն ու առանձնահատկությունները, ինչպես եւ փոքրիկներին ծանոթացնել Ամանորի խորհրդին:

Պարապմունքը համեմված էր ամիսներին բնորոշ ասացվածքներով, հանելուկներով, երգերով եւ հետաքրքրաշարժ պատմություններով:

Ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում, որի ընթացքում հաստատության տնօրեն Ժասմեն Խաչատրյանը մասնագիտական խորհուրդներ տվեց եւ գոհունակություն հայտնեց ուսունողուհու կատարած աշխատանքից:

Ներկաները կարեւորեցին նմանօրինակ միջոցառումների դերը, որը նպասում է քոլեջ-գործատու համագործակցությանը, ինչպես եւ կարողունակ մասնագետներ թողարկելուն: