Նախագիծ. ՄԿՈւ հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգեր

Նախագիծ. ՄԿՈւ հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգեր

  • 22/11/2023
  • 77

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման, ինչպես նաև մանկավարժական աշխատողների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության և ատեստավորման կարգերի նախագծերը:

Մանկավարժական աշխատողների վերապատրաստման կարգ

Մանկավարժական աշխատողի վերապատրաստումը երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունում ԿԳՄՍՆ սահմանած վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների և ունակությունների յուրացման և կատարելագործման գործընթաց է: Այն իրականացվում է նախարարության կողմից երաշխավորված դասընթացների միջոցով:

Կազմակերպության դասընթացը մշակվում է ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված կազմակերպության կողմից և իրականացվում նախարարության սահմանած ժամկետում՝ առկա, իսկ ֆորսմաժորային իրավիճակներում կամ դասավանդման մոդուլների (առարկաներ) ուղղության միակ խմբի առկայության դեպքում՝ նախարարության թույլտվությամբ՝ հեռավար կամ համակցված եղանակով:

Ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է տնօրենի կողմից հաստատված՝ մանկավարժական աշխատողի ատեստավորման ժամանակացույցին համապատասխան: Մանկավարժական աշխատողը կարող է նաև իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման:

Մանկավարժական աշխատողը վերապատրաստմանը մասնակցելու նպատակով ընտրում է նախարարի կողմից երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունը և ծրագիրը: Նա համարվում է վերապատրաստում անցած, եթե մասնակցել է վերապատրաստման դասընթացի առնվազն 2/3-ին:

Մասնակցելով դասընթացին՝ մանկավարժական աշխատողը կարող է կուտակել նախարարի հրամանով հաստատված չափով կրեդիտներ և հերթական վերապատրաստումների ժամանակ կրեդիտները հավաստող ավարտական փաստաթուղթը ներկայացնել հաստատության տնօրենին: Այդ դեպքում մանկավարժական աշխատողն իրավունք ունի չմասնակցելու վերապատրաստման դասընթացին, եթե այն ամբողջությամբ համապատասխանում է վերապատրաստումների տվյալ ուղղության համար սահմանված պահանջներին:

Ավելին՝ https://escs.am/am/news/19272?fbclid=IwAR1AWdjo0OqC5sCV0Kpr6jcBdinZh_FDPqPndDeV1pm7mAjdxRLgczlKOBU