Նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները նույնպես կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը

Նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները նույնպես կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը

  • 31/03/2023
  • 147

2023 թվականից սկսած՝ կամավոր

ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար:

Կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել նաև՝

????մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը,

????նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները,

????ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչները:

❗️Ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում (matyan.emis.am) մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 18:00-ն, և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:

✅Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։

Կամավոր ատեստավորման ուղեցույցներ ⤵️

Ուսուցիչ չաշխատող անձի համար - https://support.emis.am/article/910

Դպրոցում աշխատող ուսուցիչների համար - https://support.emis.am/article/909

Ավելին՝ https://escs.am/am/news/15796