Պատմվածքի քննարկում քոլեջի ուսանողների հետ

Պատմվածքի քննարկում քոլեջի ուսանողների հետ

  • 26/04/2023
  • 543

Քոլեջի գրադարանավարուհի Մերի Ավետիսանը կազմակերպել էր քննարկում։ Թեման հայ արձակի նշանավոր դեմքերից մեկի՝ Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակ» պատմվածքն  էր, որի ընթերցումը հանձնարարվել էր նախապես:

Նպատակն էր  ուսանողների մոտ առաջացնել սեր ընթերցանության  նկատմամբ, զարգացնել վերլուծական միտքը։

Նախքան պատմվածքի վերլուծությանը եւ քննարկմանը անդրադառնալը Մերի Ավետիսյանը ներկայացրեց Ակսել Բակունցի կենսագրությունը։

Ուսանողները վերլուծեցին պատմվածքի կերպարներին,  նկարագրեցին բակունցյան ցայտուն ու գունեղ բնությունը։

Հրավիրված էին նաեւ հայոց լեզվի եւ գրականության  դասախոսները, ովքեր մասնավորապես խոսեցին պատմվածքի գեղագիտության, պատկերավոր խոսքի, համեմատությունների եւ փոխաբերությունների մասին։