«Պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման» դասընթաց՝ Գորիսի պետական քոլեջում
«Ակցիա սովի դեմ հիմնադրամ»-ի հայաստանյան ներկայացուցչության սերտիֆիկացված մասնագետները ս.թ. մարտի 30-ին Գորիսի պետական քոլեջում իրականացրին «Պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման» դասընթաց։
Դասընթացավար Սոնա Բաբախանյանը քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին ներկայացրեց ՀՀ-ում հանդիպող պայթուցիկ զինամթերքի տեսակները ու դրանց վտանգները, խոսեց վերջիններիս հնարավոր տեղակայման, բնական և ոչ բնական նշանների, անվտանգ վարքագծի մասին: Այնուհետեւ մասնակիցները լրացրեցին հարցաթերթիկներ՝ ամփոփելով դասընթացից ստացած գիտելիքները: