Քննարկում «Դեղերի անորակության պատճառներն ու հետեւանքները» թեմայով
ԳՊՔ-ի քիմիայի դասախոս Ալիսա Սիմոնյանը «Դեղագործական քիմիա» մոդուլի շրջանակում իրականացրեց դաս-քննարկում՝ «Դեղերի անորակության պատճառներն ու հետեւանքները» թեմայով:
«Դեղագործություն» 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին դեղանյութերի որակի հսկման մեթոդներն ու միջոցները՝ ստացման աղբյուրից մինչեւ սպառող: Անդրադարձ կատարեցին դեղերի պահպանման պայմաններին ըստ դեղաձեւերի:
Թեմայի վերաբերյալ տեղի ունեցավ տեսանյութի դիտում եւ քննարկում: