Քննարկում «Մեդիագրագիտություն» թեմայով
Գորիսի պետական քոլեջի համակարգչային մասնագիտությունների դասախոս Զարինե Աբգարյանի նախաձեռնությամբ «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության ուսանողների հետ իրականացվեց քննարկում «Մեդիագրագիտություն» թեմայով։
Նպատակն էր ուսանողներին սովորեցնել քննադատորեն մոտենալ մեդիայի մատուցած տեղեկություններին եւ զանազանել կեղծ եւ հավաստի տեղեկատվությունը։
Նախքան քննարկումը՝ ուսանողները ներկայացրին մեդիագրագիտության մասին որոշակի տեղեկություններ եւ դիտեցին թեմային համահունչ տեսանյութեր։
Քննարկմանը հրավիրված էր «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի ծրագրային բաժնի ղեկավար Անահիտ Բաղդասարյանը, ով ուսանողներին ներկայացրեց մի քանի կարեւոր առանձնահատկություններ՝ մեդիագրագետ քաղաքացի դառնալու համար։
Քննարկումն ավարտվեց այն համոզմամբ, որ այսօրվա մարտահրավերներին դիմակայելու կարեւոր պայմաններից է ունենալ մեդիագրագետ հասարակություն, ովքեր անկախ մասնագիտությունից կարողանում են ճիշտ տեղեկատվություն օգտագործել՝ տարաջանտելով կեղծ, մանիպուլյացիոն եւ վստահելի տեղեկատվությունը։