Քոլեջ էին այցելել Ֆրանսիայի Ռոնի համայնքի մասնագիտական կրթության նախագահ Քրիստիան Դրոզին եւ Լիոնի «SEPR» ուսումնական հաստատության գլխավոր տնօրեն Վերոնիկա Ֆյուրլանին
Հունվարի 24-ին ԳՊՔ էին այցելել Ֆրանսիայի Ռոնի համայնքի մասնագիտական կրթության նախագահ, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստիան Դրոզին, Լիոնի «SEPR» ուսումնական հաստատության գլխավոր տնօրեն Վերոնիկա Ֆյուրլանին, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի տնօրեն Գոհար Գրիգորյանը, Սյունիքի մարզպետի խորհրդական
Նվարդ Հարությունյանը, Սյունիքի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։
Հյուրերը ճանաչողական այց կատարեցին քոլեջ` ծանոթանալով կրթօջախի շենքային պայմաններին, նյութատեխնիկական բազային, ուսումնառվող մասնագիտություններին։
Հանդիպման ավարտին քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին կրթօջախի մտահոգությունների հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու համար: