Քոլեջի դասախոսները մասնակցեցին Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված տեղեկատվական աշխատաժողովին
Ապրիլի 27-ին Գորիսի «Իմփաքթ Հաբ Սյունիքում» տեղի ունեցավ Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված տեղեկատվական աշխատաժողով «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրի շրջանակներում` համայնքի մշակութային ժառանգության կրողների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների, մտավորականության մասնակցությամբ:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեքստաբանության բաժնում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության խորհրդատվությամբ:
Աշխատաժողովին իրենց մասնակցությունն ունեցան նաև Գորիսի պետական քոլեջի հայոց լեզվի և գրականության դասախոսները: