Քոլեջի գրադարանավար Մերի Ավետիսյանը մասնակցեց գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման երկօրյա դասընթացին
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի շարունակական կրթության բաժինը և գիտական գրադարանը ապրիլի 6-7-ը իրականացրին գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման երկօրյա դասընթաց:
Վերապատրաստման ընթացքում գրադարանավարները ստացան մասնագիտական համապատասխան տեղեկատվություն ժամանակակից հասանելի ծառայությունների, գիտահետազոտական տեղեկատվական աղբյուրներից օգտվելու մատչելիության մասին:
Վերապատրաստման հիմնական նպատակը գրադարանավարներին մասնագիտական դաշտ բերելն ու ժամանակակից գրադարանային միտումներին, մարտահրավերներին, հմտություններին ծանոթացնելն էր։
Դասընթացի ավարտին քոլեջի գրադարանավար Մերի Ավետիսյանը, ինչպես եւ բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր։
Նյութի մանրամասներին ծանոթացեք հղմամբ՝ https://bit.ly/3me2ZJt