Քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանն այցելել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի Գալիլեյ լիցեյ
Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցության շրջանակում ս.թ. նոյեմբերի 4-ից 12-ը Գորիսից Ֆրանսիա մեկնած պատվիրակությունը մասնակցել է Վիեն քաղաքում անցկացվող «Հայաստանյան օրեր»-ին:
Պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի հետ:
Պատվիրակության կազմում էր նաեւ Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը:
Կարեն Լազարյանը ճանաչողական այց է կատարել Ֆրանսիայի Վիեն քաղաքի Գալիլեյ լիցեյ (Lycée Galilée): Շրջայցի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ, զրույցներ երկու հաստատության դասավանդման մեթոդների, կրթական, ինչպես եւ փոխանակման ծրագրերի շուրջ: Տնօրենը ծանոթացել է նաեւ լիցեյի արհեստանոցներին, հետազոտական լաբորատորիաներին, ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարաններին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության ուղիների եւ հեռանկարների վերաբերյալ:
Այցն ամփոփվել է Գորիս-Վիեն ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպումով: Վերջիններս՝ ծանոթանալով Գորիսի պետական քոլեջի կարիքներին եւ խնդիրներին, պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել քոլեջի կրթական գործընթացի արդյունավետությանը նպաստելու, նաեւ աշխատանքներ տանելու՝ Գալիլեյ լիցեյի հետ հետագա համագործակցությունը պաշտոնական հիմքերի վրա դնելու ուղղությամբ:
Կարեն Լազարյանը շնորհակալություն է հայտնում Վիենի քաղաքապետ պարոն Թիերի Կովաքսիին եւ փոխքաղաքապետ պարոն Լեւոն Սաքունցին՝ ջերմ ընդունելության եւ բարեկամ երկու երկրների մշակութային կապերն ամրապնդելուն միտված ջանքերի համար: