Քոլեջի ուսանող Դիանա Վանեսյանը հաղթել է շարադրությունների մրցույթում
Հայաստանի ամերիկյան համալսարանի Բաց կրթության Գորիսի կենտրոնը «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲ ընկերության հետ համատեղ հայտարարել էր շարադրությունների մրցույթ՝ «Գործի՛ր ի նպաստ Երկիր մոլորակի» թեմայով։ Շարադրությունները անհրաժեշտ էր գրել միայն անգլերեն լեզվով։
Ապրիլի 22-ին՝ «Մոլորակի օրը», ամփոփվեցին շարադրության արդյունքները։ Ավելի քան 50 շարադրություններից տարբեր անվանակարգերում հաղթող է ճանաչվել 7 մասնակից. նրանց թվում էր նաեւ Գորիսի պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» 2-րդ կուրսի ուսանող Դիանա Վանեսյանը։
Շնորհավորում ենք Դիանա Վանեսյանին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ:
Շարադրությունը ընթերցեք այստեղ։