Քոլեջի ուսանողների ֆլեշ-մոբը՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի օրվա առիթով
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 1993 թ. տուբերկուլյոզը հայտարարեց համազգային աղետ, իսկ մարտի 24-ը՝ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր»:
Օրվա թեմային համահունչ քոլեջի «Քույրական գործ» 4-րդ կուրսի ուսանողները՝ կենսաբանության դասախոս Լիաննա Գեւորգյանի նախաձեռնությամբ, Գորիսում իրականացրին ֆլեշ-մոբ:
Նպատակն էր հանրության շրջանում բարձրացնել համաճարակի մասին իրազեկվածությունն ու պաշտպանվածությունը:
Ուսանողները պատրաստել էին նաեւ պաստառներ եւ բաժանել իրազեկիչ թերթիկներ: