Քոլեջի ուսանողները հանդիպեցին «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության որակի ապահովման թիմի ղեկավար Հայկ Երիցյան հետ
ԳՊՔ-ի կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության ուսանողները հանդիպեցին Գորիսի մասնաճյուղի «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության որակի ապահովման (QA Lead) թիմի ղեկավար Հայկ Երիցյան հետ։
Վերջինս ուսանողներին ներկայացրեց ընկերության գործունեությունը, աշխատանքային հնարավորությունները եւ առհասարակ խոսեց ՏՏ ոլորտի կարեւորության մասին, որը ներթափանցել է մարդկային գործունեության գրեթե բոլոր բնագավառներ։ Խոսվեց նաեւ ընկերության կողմից իրականացվող անվճար դասընթացների մասին։
Հանդիպման ընթացքում ուսանողները տվեցին իրենց հուզող հարցերը եւ առաջարկեցին նման հանդիպումներ հաճախակի կազմակերպել։