Քոլեջի ուսանողները մասնակցեցին EPAM ուսումնական կենտրոնի բաց դռների օրվան

Քոլեջի ուսանողները մասնակցեցին EPAM ուսումնական կենտրոնի բաց դռների օրվան

  • 29/04/2024
  • 198

Ապրիլի 27-ին  Գորիսում տեղի ունեցավ EPAM Armenia ուսումնական կենտրոնի բաց դռների օր։

Կարիերայի պատասխանատու Լ Բեգլարյանի նախաձեռնությամբ մասնակցեցին նաև Գորիսի պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության ուսանողները։

Խոսվեց ՏՏ կրթության զարգացման և հեռանկարների մասին։ Ներկայացվեց EPAM Compus-ի կողմից իրականացվելիք վերապատրաստման դասընթացի մասին, որը հնարավորություն կտա ՏՏ ոլորտում կատարել կարիերայի առաջին քայլերը։