Քոլեջի ուսանողները մասնակցեցին «Գաղափարից մինչեւ բիզնես» դրամաշնորհային ծրագրի շուրջ հանդիպում-քննարկմանը
ԳՊՔ-ի ուսանողներն արտաքին կապերի պատասխանատու Շուշանիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ Գորիսի պետական համալսարանում մասնակցեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Հենրիկ Միրզոյանի հետ հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում Հենրիկ Միրզոյանը ներկայացրեց «Գաղափարից մինչեւ բիզնես» դրամաշնորհային պետական ծրագիրը, որի նպատակն է ֆինանսավորման միջոցով աջակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ գաղափարի կամ զարգացման փուլում գտնվող արտադրանքի առաջխաղացմանը շուկայում:
Ուսանողներին հնարավորություն ընձեռվեց ուղղել իրենց հարցերը եւ ստանալ սպառիչ պատասխաններ։