Սեղանի թենիսի մրցույթ դասախոսների եւ ուսանողների միջեւ

Սեղանի թենիսի մրցույթ դասախոսների եւ ուսանողների միջեւ

  • 22/04/2024
  • 183

Գորիսի պետական քոլեջի ֆիզկուլտուրա առարկայի դասախոս Հարութ Օհանյանի նախաձեռնությամբ  տեղի ունեցավ սեղանի թենիսի մրցույթ՝ դասախոսների եւ ուսանողների միջեւ։

Նպատակն էր խթանել ուսանողների ֆիզիկական ակտիվությունը, ինչպես եւ նրանց առօրյան դարձնել առավել հետաքրքիր։

Համառ պայքարի ընթացքում հաղթող ճանաչվեց «Ուսանողներ» թիմը, ովքեր էլ արժանացան պատվոգրի եւ գավաթի։