Շարադրությունների մրցույթի հաղթողների համար կայացավ ուղևորություն՝ դեպի ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ

Շարադրությունների մրցույթի հաղթողների համար կայացավ ուղևորություն՝ դեպի ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ

  • 16/05/2023
  • 424

Կայացավ ուղևորություն դեպի ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ, «Invest in our Planet» շարադրությունների մրցույթի հաղթողների համար, որտեղ մասնակիցներն անմիջականորեն ծանոթացան վերականգնողական էներգիայի արտադրության պրոցեսին։

Հիշեցնենք, ապրիլի 22-ին՝ «Մոլորակի օրը», ամփոփվեցին շարադրության արդյունքները։ Ավելի քան 50 շարադրություններից տարբեր անվանակարգերում հաղթող էր ճանաչվել 7 մասնակից. նրանց թվում էր նաեւ Գորիսի պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» 2-րդ կուրսի  ուսանող Դիանա Վանեսյանը։