ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ Կարեն Լազարյան, քոլեջի սիրելի՛ աշխատակիցներ և ուսանողներ
Անվերապահ սիրով և օրհնությամբ դիմում եմ ձեզ Գորիսի պետական քոլեջի հիմնադրման 100-ամյակի առթիվ։ Այս մեծարելի առիթը հնարավորություն է տալիս խորհելու ձեր կրթօջախի ուղենիշի, նրա որդեգրած արժեքների և անչափ կարևոր ծառայության մասին՝ ի բարօրություն մեր ժողովրդի և հայրենիքի։
Աստծո օրհնությամբ դարերի ճանապարհ անցած կրթական այս հաստատությունը, անշեղորեն հավատարիմ իր կոչմանը, կրթել ու դաստիարակել է սերունդներ, որոնք իրենց բարի գործով և շնորհալի վարքով ծառայել են Աստծուն և ազգին։ Ձեր կրթօջախի պատերից դուրս եկած այն բազմահազար անհատները, որոնք նշանակալի ներդրում են ունեցել գիտական, մանկավարժական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում, իրենց գործերով վկայում են կրթագիտական այն մեծ ժառանգության մասին, որ դուք կերտել և փոխանցել եք սերունդներին։
Այսօր, երբ կանգնած եք ձեր հաստատության մեկդարյա հոբելյանի շեմին, համոզված եմ, որ Աստծո կամոք և ձեր ամենօրյա գործով, Գորիսի պետական քոլեջը շարունակելու է իր աստվածահաճո առաքելությունը՝ ամրապնդելով և զարգացնելով այն ավանդույթները, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում։
Առ ի գնահատումն անմնացորդ ծառայության՝ ջերմապես աղոթում եմ, որ Տերը զորացնի ձեզ, պարգևի առողջություն և ուժ՝ ձեր կրթօջախի գործունեությունը շարունակելու համար՝ ի փառս մեր հայրենիքի։
Աստված օրհնի ձեզ և ձեր բոլոր աշխատանքները։
Օրհնությամբ՝
ՄԱԿԱՐ ՎԱՐԴԱՊԵՏ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ