ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

  • 26/09/2024
  • 328

Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, նախկին շրջանավարտներ,

Գորիսի պետական քոլեջը նշում է հիմնադրման 100-ամյակը՝ շարունակելով սերունդների համար մասնագիտական կրթության ապահովման իր գործունեությունը:

Քոլեջը մեկդարյա գործունեության ընթացքում մասնագետներ է ապահովել Սյունիքի ու Վայոց ձորի, ինչպես և Լեռնային Ղարաբաղի համար:

Դիմակայելով ժամանակի մարտահրավերներին՝ 100-ամյա կրթօջախը,, շարունակում է պահպանել իր ինքնատիպությունը` մնայուն տեղ զբաղեցնելով հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շարքում:

Պետությունն այսօր կրթության համակարգում մեծածավալ բարեփոխումներ է իրականացնում, այդ թվում՝ միջին մասնագիտական կրթության ոլորտում: Բազմաթիվ ծրագրեր ուղղված են կրթական այս մակարդակի գրավչության բարձրացմանը, որակի ապահովմանը, կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդմանը, ուսումնական հատատություն-գործատու համագործակցության ամրապնդմանը: Վստահ եմ՝ նոր մոտեցումները, ներդրվող ծրագրերը Գորիսի պետական քոլեջում ևս կապահովեն շոշափելի զարգացում՝ նոր մակարդակի բերելով թե՛ տրամադրվող կրթությունը, թե՛ շրջանավարտների՝ աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հնարավորությունը:

Գորիսի պետական քոլեջի անձնակազմին, մանկավարժներին ու ուսանողներին մաղթում եմ բարի ընթացք, առաքելության վերածված ազգանվեր մասնագիտական գործը շարունակելու կամք, ստեղծագործ եռանդ և դեպի զարգացում տանող նորարարություններ:

 

Հարգանքով՝

ԿԳՄՍ նախարարի տեղակալ՝ ԱՐԱՔՍԻԱ ՍՎԱՋՅԱՆ