Շնորհավորանքներ Գորիսի պետական քոլեջի 100-ամյակի առթիվ
Շնորհավորում եմ Գորիսի պետական քոլեջի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին և բոլոր շրջանավարտներին՝ քոլեջի հիմնադրման 100-ամյակի առթիվ։
Սյունիքի տարածաշրջանն իրավամբ կարող է հպարտանալ քոլեջի փառավոր պատմությամբ և ձեռքբերումներով, որը բոլոր ժամանակներում հավատարիմ է եղել իր որդեգրած առաքելությանը։
Գոյության տարիների ընթացքում քոլեջը՝ ստեղծած լավագույն ավանդույթների, կրթական ու մասնագիտական գործում ունեցած ձեռքբերումների շնորհիվ իր անուրանալի տեղն ու դերն է ունեցել Սյունիքի մարզում կրթության և մշակույթի զարգացման գործում, պատրաստել հսկայական թվով բարձր որակավորում ունեցող մասնագետներ տարբեր բնագավառների համար։
Ստեղծագործ որոնումների, ամենօրյա համառ աշխատանքի, ավանդույթների նկատմամբ հարգանքի և նորարարական նախագծերի շնորհիվ քոլեջը վստահորեն քայլում է ժամանակի հետ՝ ներկայումս հանդիսանալով կարևոր կրթական հաստատություն։
Վստահ եմ՝ Գորիսի պետական քոլեջը կշարունակի մնալ տաղանդավոր, նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդների գրավչության կենտրոն։
Քոլեջի ողջ անձնակազմին մաղթում եմ ուսումնական և ստեղծագործական բեղուն գործունեություն, նորանոր ձեռքբերումներ և հետագա բարեկեցություն։
Թո՛ղ որ Գորիսի պետական քոլեջը տոնի մեկ հարյուրամյակից ավելին։
Հոբելյանական տոնի առթիվ ընդունեք իմ անկեղծ բարեմաղթաքները։
Սիսակ Գաբրիելյան
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ