Շնորհավորանքներ Գորիսի պետական քոլեջի 100-ամյակի առթիվ
Կրթօջախի 91-ամյա շրջանավարտ Օլյա Գալստյանը քոլեջի 100-ամյակին մեզ հետ է՝ իր օրհնանքով ու բարեմաղթանքով
Օլյա Սահակի Գալստյան ծնվել է 1933 թ. փետրվարի 3-ին՝ Գորիսի շրջանի Հարժիս գյուղում։ 1934 թ. ընտանիքով տեղափոխվել են Գորիս։ Սովորել է Գորիսի յոթամյա դպրոցում։ 1947-48 թթ. ուստարում սովորել է Գորիսի մանկավարժական տեխնիկումում, բայց ուսումը կիսատ է մնացել՝ ըտանիքը Ալթայի երկրամաս տեղափոխվելու պատճառով։ 1953 թ. վերադարձել են Գորիս, և ուսումը շարունակել մանկավարժական տեխնիկումում։
Սովորելու ընթացքում աշխատել է տեխնիկումին կից բազային դպրոցում՝ որպես ավագ ջոկատավար։ Հետագայում աշխատել է որպես տարրական դասարանների դասվար։ Աշխատել է մինչև 1991թ.։
Պարգևատրվել է ՀՀ Գերագույն խորհրդի, ՀամԼԿԵՄ կենտկոմի պատվոգրերով։