Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում ենք Ձեր տոնը
Մայիսի 16-ը Հայաստանի հանրապետությունում ընդունված է նշել երիտասարդների և ուսանողների օր։
Ուսանողը յուրաքանչյուր պետության հիմնասյունն է, գալիքի առհավատչյան, բարձրագույն արժեքներ կրողը։
Ամեն օր նոր բան յուրացնելու, նորը ստեղծելու մարտահրավերի առաջ է կանգնած կրթական ոլորտը։ Եվ մենք, կրթելով արժանավոր հայորդիներին, հաստատապես հիմնավորում ենք այն կարևոր գաղափարը, որ միմիայն բարձր որակի կրթությունը կհանդիսանա կայուն ապագայի հիմնաքարը։
Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում ենք Ձեր տոնը։ Սովորե՛ք, արժևորե՛ք ուսանողի ձեր կարգավիճակը, ստացեք լավագույն գիտելիքները, որպեսզի ապագայում պահանջատեր լինեք ձեր իրավունքներին։