Տեղեկատվական հանդիպում «Աուիտիզմ» թեմայով
Փետրվարի 23-ին, 2024թ. ՀՀ ԿԳՄՍՆ դրամաշնորհի շրջանակներում տեղի ունեցավ ZOOM հարթակում հանդիպում՝ «ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ»֊ի դասախոսական և ուսանողական կազմի հետ։
Ուրախ ենք, որ հեռավոր մեր շրջանները կարող են մասնակցել այս սեմինար֊հանդիպումներին և անմասն չմնալ ներառականությանը խթանող գործողությունների իրակնացման գործընթացին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին՝
Աուտիզմ և զարգացման այլ խնդիրներ ունեցող անձանց ներառմանն ուղղված հարցեր,
ցուցադրվեց տեսասահիկ Աուտիստիկ Սպեկտրի Խանգարումների և «Իմ Ուղին» կենտրոնի գործունեության մասին։
Սույն ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկումը Աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց վերաբերյալ, նպաստել կրթական հաստատությունների պատրաստվածությանը և օժանդակել առավել արդյունավետ ներառմանը։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Գորիսի պետական քոլեջի աշխատակից՝ տիկին Շուշանիկ Հովհաննիսյանին հանդիպումը կազմակերելու համար։
Սեմինարն իրականացրեց Աուտիզմ Ազգային Հիմնադրամի արտաքին կապերի և հանրային իրազեկման գծով ղեկավար ՝ Ինեսսա Հարությունյանը։