Ծաղկեդրում՝ Գրիգոր Տաթեւացու հուշակոթողին

Ծաղկեդրում՝ Գրիգոր Տաթեւացու հուշակոթողին

  • 04/05/2023
  • 268

Գորիսի պետական քոլեջի դասախոս Անի Յուզբաշյանի նախաձեռնությամբ «Գեղանկարչություն և քանդակագործություն» մասնագիտության ուսանողները ծաղկեդրում կատարեցին Գորիս քաղաքի կենտրական հրապարակում գտնվող եռամեծար մեծ փիլիսոփա, մանրանկարիչ, աստվածաբան Գրիգոր Տաթևացու կոթողին:

Հուշակոթողը Գորիսի պետական քոլեջի վարպետ Նարեկ Օրդյանի մոնումենտալ գործերից է:

Ծանոթանալով  կոթողի աշխատանքների մանրամասներին, ուսանողները տպավորված էին եւ հպարտ, որ իրենց հնարավորություն է ընձեռվում ուսանել, կրթվել եւ դաստիարակվել տաղանդաշատ վարպետի մոտ։